A
A
Պաշտոնից ազատում Քննչական կոմիտեում՝ քրեադատավարական նորմերի խախտումների հիմքով
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը քննարկել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ, քրեադատավարական նորմերը խախտելու հիմքով, «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ` Քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունը:
Հիշյալ հանձնաժողովի որոշման հիման վրա ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով, ազատվել է զբաղեցրած պաշտոններից:
Քննչական կոմիտե