Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_IMG-09d051dac6f2f60d4fefbc3a353e3806-V (1)
A A
Մշակույթ Պաշտոնական

Թատրոնները հյուրախաղերով հանդես կգան Արցախում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 28-31-ը Գորիսի Վ. Վաղարշյանի և Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնները հյուրախաղերով հանդես կգան Արցախում` Մարտակերտում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հյուրախաղերն անցկացվում են «Այսօր՝ հանուն վաղվա» խորագիրը կրող նախագծի շրջանակում: Ծրագիրը կազմված է ներկայացումներից ու վարպետության դասերից, որոնք ներառում են մեծահասակ և մանկապատանեկան տարիքային խմբերի հանդիսատեսին: