A
A
Սերգեյ Օվչիննիկովը մտահոգված է
Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին դարպասապահ Սերգեյ Օվչիննիկովը, մեկնաբանելով իր երկրի ընտրանու անհաջող ելույթները վերջին երկու ընկերական խաղերում, նշել է, որ դրանք կարող են ազդել նաեւ պաշտոնական հանդիպումների վրա:
«Սկզբում պարտվեցինք Բելգիայի թիմին, ապա` Իրանին: Շատերը ասում են, որ մտահոգվելու կարիք չկա, Հայաստանի հետ խաղին ֆուտբոլիստներն ավելի մարտականորեն կտրամադրվեն: Սակայն խնդիրն այն է, որ ընկերական խաղերի հանդեպ անլուրջ մոտեցումը կարող է փոխանցվել նաեւ Հայաստանի ընտրանու հետ պաշտոնական խաղին»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի Հայաստան - Ռուսաստան ընտրական խաղը, որը մարզական առումով անչափ մեծ նշանակություն ունի երկու երկրների թիմերի համար, կայանալու է մարտի 26-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: