Բացել լրահոսը Փակել լրահոսը
պետդեպ
A A
Պաշտոնական

Չկա Հարավային Կովկասի երեք երկրների ինքնիշխանությանն ու անկախությանն ավելի շատ սատարող, քան ԱՄՆ-ն է․ Պետդեպ

Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խնդրի հաղթահարման գործում կարևորում է ուղիղ երկխոսությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։

«ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, և մենք կոչ ենք արել երկու առաջնորդներին հանդիպել ցանկացած ձևաչափով, որն առավելագույնս օգտակար կլինի նրանց համար։ Մեր տեսակետը հետևյալն է՝ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների հաղթահարման ու տևական խաղաղության հասնելու գործում։ Չկա Հարավային Կովկասի երեք երկրների ինքնիշխանությանն ու անկախությանն ավելի շատ սատարող, քան ԱՄՆ-ն է»,- նշել է Պատելը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները նույն կերպ իր աջակցությունն էր հայտնել 1991 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախության վերականգնման ժամանակ՝ իրադարձություն, որը «երաշխավորեց այդ երկրներից յուրաքանչյուրին սեփական արտաքին քաղաքական շահերն ու ինքնիշխանությունը առաջ տանելու իրավունքը»։