A
A
1 զոհ, 6 վիրավոր. վթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Վոլվո» մակնիշի ավտոմեքենային. «Շևրոլեի» 58-ամյա ուղևորուհի Սիլվա Կիրակոսյանը մահացել է, իսկ 69-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հայտնում է ոստիկանությունը։
Կատարվում է նախաքննություն։
`