Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալիև 68547
A A
Քաղաքականություն

Հուսով եմ՝ հայկական կողմը, դրսևորելով քաղաքական կամք, խաղաղության պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ․ Ալիև

Ադրբեջանը կարծում է, որ եկել է ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագրի ստորագրման պահը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Վրաստանում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ը։

 «Մենք հայկական կողմին ներկայացրել ենք մեր առաջարկները, որոնք բաղկացած են հինգ սկզբունքներից. հուսով եմ, որ հայկական կողմը, դրսևորելով քաղաքական կամք, խաղաղության պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ՝ հիմնվելով միջազգային հանրության կողմից ճանաչված այս հիմնարար սկզբունքների վրա»,- ասել է Ալիևը։