Բացել լրահոսը Փակել լրահոսը
autmn 6871
A A
Հասարակություն

Առաջիկա օրերին՝ արևոտ աշուն

Երևանում այսօր ցերեկը և երեկոյան, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով։

Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-26-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: