Բացել լրահոսը Փակել լրահոսը
305624993_5804892819554279_4530957154586092430_n
A A
Հասարակություն

Աննա Հակոբյանը Ելիսեյան պալատում էր. լուսանկարներ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երեկ հյուրընկալել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնին, ինչի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում ու հրապարակել լուսանկարներ:

Աննա Հակոբյանը նշել է. «Երեկ հյուրընկալվել էի Ելիսեյան պալատում, սիրելի Բրիջիտ Մակրոնի կողմից։ Տիկին Մակրոնին ներկայացրեցի, թե որքան է փոխվել Երեւանը 2018 թվականի հոկտեմբերից հետո, երբ տեր եւ տիկին Մակրոնները վայելեցին մեր քաղաքի տաք հյուրընկալությունը։ Ասացի՝ որ միայն պատկերացնել կարելի է, թե այս չորս տարվա ընթացքում դեռ որքան կզարգանար Հայաստանը, եթե չլիներ 2020 թվականի դավադիր պատերազմը։

Այդ դեպքում Եվրոպան մեր տարածաշրջանում արդեն իսկ կունենար հզոր, ժողովրդավար, ազատ եւ ուժեղ գործընկեր՝ ի դեմս Հայաստանի։ Բայց սա մի դժվար ճանապարհ է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը հաստատատակամ է անցնել, եւ մենք շնորհակալ ենք բոլոր բարեկամ երկրներին, ովքեր մեր կողքին կլինեն այդ ընթացքում»։