Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo (1)
A A
Քաղաքականություն Պաշտոնական Հասարակություն

Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը այցելեց Ծիծեռնակաբերդ

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 21-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Անդրեյ Կովաչեւը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: