Ոսկե մեդալ Ստամբուլից
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մուսա Մուրթազալիեւը գերազանց հանդես եկավ Ստամբուլում մեկնարկած միջազգային մրցաշարում եւ նվաճեց ոսկե մեդալ:
75 կգ քաշայինների մրցումներում ազգությամբ դաղստանցի ըմբիշը հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, մտավ եզրափակիչ, որտեղ մրցեց իր արդեն նախկին համերկրացի Ռուսլան Վալիեւի հետ: Վճռորոշ մարտը մեր մարզիկը նույնպես վստահ անցկացրեց եւ ավարտեց իր օգտին: Նա բացի ոսկե մեդալից ստացավ նաեւ 2000 դոլար պարգեւավճար:
55 կգ քաշային կարգային Միհրան Ջաբուրյանը նույնպես հաջող սկսեց ելույթները եւ հաղթելով մրցակիցներին, հասավ կիսաեզրափակիչ: Սակայն այս փուլում նա զիջեց մրցումների ապագա հաղթող, Վրաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Խինչեգաշվիլուն, եւ արժանացավ բրոնզե մեդալի:
120 կգ քաշային կարգում Ռուսլան Բասիեւը նվաճեց արծաթե մեդալ` եզրափակիչում զիջելով թուրք ըմբիշ Ֆաթիհ Չարիչօղլուն: Մեր մյուս 7 մասնակիցները ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից
Հիշեցնենք, որ մրցաշարին, որը միաժամանակ ազատ ոճի ըմբշամարտի Գրան պրիի փուլերից մեկն է, մասնակցում էին 22 երկրների 343 մարզիկ-մարզ