Շախմատի Մ-20 ԱԱ-ում Մարիամ Մկրտչյանի գլխավոր մրցակիցը ադրբեջանուհի գրոսմայստերն է
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Սարդինիա կղզում անցկացվող շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք տուր:
Տղաների մրցաշարում հանդես եկող մեր շախմատիստներ Արմեն Բարսեղյանն ու Արթուր Դավթյանը վաստակել են 4,5-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 38-րդ և 47-րդ տեղերը: Նրանք արդեն դուրս են մնացել չեմպիոնական պայքարից, քանի որ 3 միավորով զիջում են մրցաշարի երկու առաջատարներին:
Աղջիկների մրցաշարում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը 8-րդ տուրում հաղթելով ղազախ Լիա Կուրմանգալիևային, վաստակել է 6 միավոր և բարձրացել 4-րդ հորիզոնական: Նա այժմ մեկ միավորով է ետ մնում առաջնության միանձնյա առաջատար Գովհար Բայդուլաևայից:
Ի դեպ, Մարիան Մկրտչյանը լավ հնարավորություն ունի հավասարվելու ադրբեջանուհի գրոսմայստերին, քանի որ այսօր կայանալիք 9-րդ տուրում հանդիպելու է հենց նրա հետ: Այնպես որ, այդ պարտիան անչափ կարևոր նշանակություն ունի մեր շախմատիստուհու համար, որը հանդես կգա սև խաղաքարերով: