Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess (20)
A A
Սպորտ

Հայաստանի 29 պատանի շախմատիստ կմեկնի Թուրքիա

Նոյեմբերի 6-14-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությանը Հայաստանը հայտավորել է 29 մասնակից։ Նրանց թվում է աշխարհի Մ18 չեմպիոն Մարիամ Մկրտչյանը, որն այժմ հանդես է գալիս ախարհի Մ-20 առաջնությանը։ Անթալիայում կխաղա նաև Երևանի 2022թ բաց առաջնության արծաթե մեդալակիր Մամիկոն Ղարիբյանը։

Առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով։ Հայաստանը ներկայացված կլինի տարիքային բոլոր խմբերում։