Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gavat 19.10..
A A
Սպորտ

Հայտնի են ֆուտբոլի ՀՀ գավաթի 1/4 եզրափակչի զույգերը

Կայացել է Fastex Հայաստանի Գավաթի խաղարկյության 1/4 եզրափակչի վիճակահանությունը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Վիճակահանության արդյունքում կազմվել են հետևյալ զույգերը․

«Շիրակ» - «Վան»

«Գանձասար» - «Ալաշկերտ»

«Փյունիկ» - «Նոա»

«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»

Հաշվի առնելով Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության արդյունքները, առավել հետաքրքրիր պայքար սպասվում է «Արարատ-Արմենիա» - «Ուրարտու» հանդիպումում։

Քառորդ եզրափակիչ խաղերը տեղի կունենան նոյեմբերի 23-25-ը, երբ Քաթարում արդեն սկսված կլինի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։