Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատավոր
A A
Քաղաքականություն

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը զրկվեց ազատությունից։ Նա կալանավորվեց:

«Իհարկե, այլ բան չէինք էլ սպասում, քանզի վերջին ժամանակներում դատարանների և դատավորների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միանշանակ ուղղված են հլու-հնազանդ դատական համակարգ ձևավորելուն (ինչպես և խոստացել էին)»,- գրել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ    ԲԴԽ-ն հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Գլխավոր դատախազության միջնորդությունները:

  Դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները անցնելու հիմքով, իսկ փաստաբան էրիկ Ալեքսանյանին օժանդակություն կատարելու համար:

  Հիշեցնենք, որ երեկ երեկոյան դատարանի դահլիճից ազատ է արձակվել փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, քանի որ լրացել է նրա ձերբակալման ժամկետը։ Սակայն կալանքի գործով քննության վերաբերյալ դեռ նորություն չկա։