Լևոն Արոնյանը առաջին հաղթանակը տոնեց ԱՄՆ առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատի նախկին առաջատար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնությունում:
Մրցաշարի նախավերջին` 12-րդ տուրում, մեր հայրենակիցը սպիտակներով հաղթեց Էլշան Մորադիաբադիին: Նա վաստակել է 5,5 միավոր և բարձրացել է 10-րդ հորիզոնական:
Այսօր կայանալիք վերջին` 13-րդ տուրում, Լևոն Արոնյանը կհանդիպի առաջնության միանձնյա առաջատար Ֆաբիանո Կարուանայի հետ, որն ունի 8 միավոր:
Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը, որը մինչև 12-րդ տուրը վաստակել էր 6,5 միավոր և չեմպիոնի հավակնորդներից մեկն էր, ընթացիկ պարտիայում սպիտակներով պարտվեց Հանս Նիմանին և միանգամից նահանջեց 9-րդ հորիզոնական: Այսօր նա կմրցի իր հետ համաքայլ ընթացող Վեսլի Սոյի հետ:
ԱՄՆ-ի կանանց առաջնությանը մասնակցող մեր հայրենակից Տաթև Աբրահամյանը 12 տուրից հետո վաստակել է 6 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը: Նա դուրս է մնացել մրցանակային տեղերի համար պայքարից, քանի որ 3-րդ հորիզոնականից արդեն ետ է մնում 2 միավորով