Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks (1)
A A
Սպորտ

Անուշ Գրիգորյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում է

Բուդվայ քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է քառորդ եզրափակիչի 3-րդ ուղեգիրը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այսօր ռինգ ելած մեր 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը համառ պայքարում կամային հաղթանակ է տոնել ֆիննուհի Պիհլա Կաիվոյի նկատմամբ: Առաջին ռաունդում 1:4 հաշվով զիջելուց հետո, մեր մարզուհին հավաքվել է և 2-րդ ու 3-րդ ռաունդներում բեկում է մտցրել մենամարտի մեջ:

Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել Էլիդա Քոչարյանն ու Եկատերինա Սիչևան: