Բացել լրահոսը Փակել լրահոսը
բնակարան-տուն
A A
Պաշտոնական Հասարակություն

Արցախից տեղահանված ևս 8 ընտանիքի բնակարան գնելու հնարավորություն է ընձեռնվել

Հոկտեմբերի 17-ին ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը քառասունչորսօրյա պատերազմում զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքներին՝ հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար շահառու ճանաչված ևս ութ անձանց հանձնել է սերտիֆիկատներ։ Այս մասին հայտնում են Արցախի կառավարության օպերատիվ շտաբից։

Սերտիֆիկատներ ստացած քաղաքացիների թիվն արդեն հիսունմեկ է, որոնցից ութն իրացման փուլում է, չորսն՝ ավարտված։ Դրանց տրամադրման գործընթացը շարունակվում է։