Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Բարեկամության էստակադան բացվեց

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․ Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադա կամուրջը այժմ բաց է և գործում է. ավարտվել են կամուրջի վերանորոգման աշխատանքները։

Հիշեցնենք, որ վերանորոգման աշխատանքների հրատապությունը առաջնային էր, քանի որ վթարված էին կամուրջի 2 դեֆորմացիոն կարերը, որի հետևանքով հեծանները և ամբողջ հարթակը վնասվել էին։ Նման վթարային իրավիճակը կարող էր հանգեցնել փլուզման: Այսպիսով, վերանորգման աշխատանքների արդյունքում իրականցվեցին ջրամեկուսացման, բետոնացման և ամրացման աշխատանքեր, նոր տեսք հաղորդվեց կամուրջի եզրաքարերին: Կամուրջների շահագործումը երկարացնելու և պիտանելիության հետ կապված խնդիրներից խուսափելու համար քաղաքի կամուրջները այսուհետ ավելի հրատապ և նպատակային սպասարկման կենթարկվեն։ Ենթակառուցվածների վիճակը և սպասարկումը բարելավելու համար առկա և հետագա ծրագրերում աշխատանքները կիրականացվեն նոր մոտեցումներով՝ ավելի մեծ ուշադրություն կդարձնենք աշխատանքների պլանավորման ժամկետներին՝ խցանումներից հնարավորինս խուսափելու համար։