A
A
8-րդ հարկի բնակարանում հրդեհ էր
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 17-ին, ժամը 12:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, մեկ ջրատար, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։45-ին, մարվել՝ 14։15-ին։ Այրվել է բնակարանի գույքը։