Բացել լրահոսը Փակել լրահոսը
311054343_424716733170081_4947403000113442459_n
A A
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ընդունել է Բրազիլիայի դեսպանին (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

ՀՀ ԱԺ նախագահը բարեմաղթանքներ է հղել նորանշանակ դեսպանին առաքելության իրականացման գործում: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների միջխորհրդարանական ձեւաչափին՝ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում ձեւավորվել է Հայաստան-Բրազիլիա բարեկամական խումբ՝ հույս հայտնելով Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսում մոտ ապագայում Բրազիլիա-Հայաստան բարեկամական խմբի ստեղծման վերաբերյալ:

Կողմերը փաստել են բազմոլորտ համագործակցության կարեւորության եւ դրան նպաստելու քայլերի իրականացման մասին: