Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Բարեփոխված» դատարաններ. տարիներ ձգվող դատաքննություններ եւ ժամանակավրեպ վճիռներ. «Region 5+» (տեսանյութ)

Դատաիրավական համակարգի խնդիրներն են տեղ գտել «Region 5+»-ի այս շաբաթվա թողարկման շրջանակներում:

Հայաստանում դատարանների գերծանրաբեռնվածության պատճառով քաղաքացիների խախտված իրավունքները ոչ թե վերականգնվում, այլ ոտնահարվում են, քանի որ դատավարությունները տարիներ են տևում: Ամիսների ընթացքում ավարտվող գործեր գրեթե չկան:

Դատավորները նույնպես փաստում են՝  իրենց աշխատանքային գերծանրաբեռնվածությունը հաճախ կարող է խանգարել օբյեկտիվ վճիռ կայացնելուն: Իսկ դատարանները բեռնաթափելու ուղղությամբ տարվող աշխատանքները տեսանելի չեն: Ո՞րն է խնդիրը. դատավորների պակա՞սը, դատական հայցերի ավելանա՞լը, քաղաքացիական դատավարության օրենսգրքում եղած բացե՞րը, թե՞ այլ գործոններ: