ՍԴՀԿ կոչը միջազգային հանրությանը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստան Ադրբեջան հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղության համար իր անուրանալի ներդրումն ունի Ֆրանսիան, ի դեմս նախագահ Էմանուել Մակրոնի շատ հստակ և հասցեական հայտարարություներով։ Մի բան, որ ակնկալում ենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից։
Վերջին օրերին կարևոր զարգացում եղավ նաև Եվրոպայի կողմից ժամանող քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որ թերևս հստակ ազդակ է ԵՄ-ի կողմից մեր տարածաշրջանում կայունության հաստատման և ՀՀ-ի նկատմամբ մտահոգության։
Այս ամենը չէր լինի, եթե չլիներ քաղաքակիրթ աշխարհի արձագանքը, այդ թվում նաև Բունդեսթագի ՍԴԿ/SPD խմբակցության՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակումը դատապարտող հայտարարությունը: Մյուս կողմից, ակնհայտ է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հակառակ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ հրապարակայնորեն արտահայտած պատրաստակամությանը, մտադիր չի դադարեցնել իր սադրիչ ու հայատյաց գործողությունները: Այդ առումով, խիստ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը շարունակի խիստ և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի այս վարքագիծը և նեցուկ կանգնի ժողովրդավարության ուղիով հաստատապես շարժվող Հայաստանին: ՍԴ Հնչակյան կուսակցության անունից կոչ ենք անում չբավարարվել միայն դատապարտող կոչերով, այլ գործնական քայլերով հստակ պատգամ ուղարկել Ադրբեջանական կողմին առ այն, որ նմանօրինակ հետագա որևէ ոտնձգություն ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ենթակա է պատասխանատվության, առնվազն պատժամիջոցների տեսքով:
ՍԴՀԿ Հայաստանի շրջանի վարիչ մարմին