Բացել լրահոսը Փակել լրահոսը
1094837
A A
Հասարակություն

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանի մարմնակազմավորման չեմպիոն, զինծառայող Խաչիկ Արժինեանին

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին հոկտեմբերի 13-ին այցելել է Լիբանանի մարմնակազմավորման (բոդիբիլդինգ) չեմպիոն Խաչիկ Արժինեանին։ Այս մասին տեղեկացրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

«Արժինեան իբրեւ Լիբանանի ախոյեան զանազան երկիրներու մէջ մասնակցած է մարմնակազմաւորման մրցանքներու եւ յաջողութիւններ արձանագրած։ Ան 26 տարի առաջ եղած է Դպրեվանքի աշակերտ եւ շրջանաւարտ՝ Սուրէն Խանամիրեան ազգային քոլէճէն։ Այժմ Խաչիկ Արժինեան կը ծառայէ լիբանանեան բանակին մէջ»,- հայտնում է աղբյուրը։