Բացել լրահոսը Փակել լրահոսը
311409166_680357313446291_4734381245671358887_n
A A
Հասարակություն

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը քանդվել է

Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից իրականացված աշխատանքների արդյունքում քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից: 

Տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել: Աշխատանքներ են տարվում նաև հարակից մայթի բարեկարգման ուղղությամբ: Հոկտեմբերի 12-ից՝ Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը: