Բացել լրահոսը Փակել լրահոսը
կիա
A A
Հասարակություն

Աշտարակում «BMW»-ն բախվել է կայանած «Kia sorento»-ին․ կան տուժածներ

Հոկտեմբերի 11-ին, ժամը 00։06-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի «Վիվա-ՄՏՍ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսակյան փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Զ․, ծնված 2002 թ․) բախվել է կայանած «Kia sorento» մակնիշի ավտոմեքենային։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մ․ Մ․-ն (ծնված 2003 թ.) և Է․ Մ․-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։

«BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ։ Վերջինիս առողջական վիճակը նույնպես գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։