Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ՊՆ 1
A A
Պաշտոնական

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ-ն կրկին հերքում է ադրբեջանական կողմին

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում, այս անգամ էլ պնդելով, թե իբր հոկտեմբերի 10-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։