A
A
Ստեփանակերտում բողոքի ակցիա է․ պահանջում են պատասխանել Ալիևի հայտարարություններին
Աջակցիր «Ա1+»-ինՍտեփանակերտում բողոքի ակցիա է։ Հավաքվածները պնդում են, որ կա՛մ պիտի պայքարեն, կա՛մ հավաքեն իրերն ու գնան Արցախից։ Հավաքվածներին բարկացրել է նաև այն, որ Արցախի ղեկավարությունը չի արձագանքում Ադրբեջանի նախագահի հայտարարությոններին։
Քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը և պահանջում են, որ Արայիկ Հարությունյանը դուրս գա ու պատասխանի իրենց հուզող հարցերին:
Հիշեցնենք՝ Պրահայում Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Արցախի հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ ովքեր համաձայն չեն, կարող են գնալ, որտեղ ուզում են»։