Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդուարդ Աղաջանյան 36257
A A
Քաղաքականություն

Ցավոք, 44-օրյա պատերազմի հետևանքով ՀՀ-ն այլևս ռեսուրս չունի ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը. Էդուարդ Աղաջանյան

«Ցավոք, 44-օրյա պատերազմի հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը». Այս մասին Ֆակտոր TV-ին ասել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության թերևս կարևորագույն կետը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության ծավալումն է այն տարածքում, որտեղ շարունակում են ապրել արցախցի մեր հայրենակիցները:

Կարծում ենք, որ այս հարցում մենք պետք է ապավինենք միջազգային հանրության գործիքակազմին»,- ասել է նա: