Բացել լրահոսը Փակել լրահոսը
սահման, զինվոր
A A
Հասարակություն

Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան

Գեղարքունիքի սահմանապահ դարձած բնակավայրերից  Կուտականի բնակիչները քիչ առաջ ահազանգեցին, որ թշնամին այսօր առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ: Գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

«Փաստորեն որևէ հայտարարություն կամ հանդիպում  Ադրբեջանի պլանները չեն փոխում. նրանք խաղաղության պատրաստ չեն:

Ուզում եմ հիշեցնել, որ Կուտականի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։

Իսկ այս պահին ընթանացող փոխհրաձգության, զոհերի, վիրավորների մասին դեռ պաշտոնական տեղեկություն առկա չէ»,-նշել է նա։