Բացել լրահոսը Փակել լրահոսը
9-1
A A
Քաղաքականություն

ԵԽ պատգամավորները Հայաստանին աջակցող խորհրդանշական ակցիա են իրականացրել

Եվրախորհրդարանում մի շարք պատգամավորներ հաջակցություն Հայաստանի խորհրդանշական ակցիա են իրականացրել: Այսպես՝ բելգիացի քաղաքական գործիչ և գործարար Թոմ Վանդենդրիշեն սոցցանցի իր էջում գրել է, որ ԵՄ-ն չի նկատում քրիստոնյա Հայաստանի վրա իսլամական Ադրբեջանի կողմից դաժան հարձակումը և իր ու «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբի պատվիրակության աջակցությունն է հայտնել Հայաստանին։


«Քրիստոնյա Հայաստանը դաժան հարձակման է ենթարկվում իսլամական Ադրբեջանի կողմից։ ԵՄ-ն դա չի նկատում այն ժամանակից ի վեր, երբ Ֆոն դեր Լյայենը սկսեց գազ խնդրել ադրբեջանցիներից։ Մենք «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբի պատվիրակության հետ աջակցություն ենք հայտնում Հայաստանին՝ խորհրդանշական ակցիա իրականացնելով Եվրոպական խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրախորհրդարանի անդամ Թոմ Վանդենդրիշեն։