44-օրյա պատերազմում ամուսնուն կորցրած Վերգինեն շարունակում է ապրել հանուն ութ երեխաների (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին44-օրյա պատերազմից հարյուրավոր ընտանիքներ կորցրեցին միակ կերակրողին: Նրանցից մեկն էլ 3 անգամ տեղահանված Վերգինեի ընտանիքն էր: Վերգինեն իր երեխաների հետ հանգրվան է գտել Վանաձորում:
Պետության աջակցությամբ Վերգինեի ընտանիքը սեփական տուն է ձեռքբերում Վանաձորում: Տունը կա, բայց ապրել է պետք, երեխաների հոգսը շատ է, այն արդեն միայն ի՛ր ուսերին: Որոշում է տան մի հատվածում ձեռներեցությամբ զբաղվել, որպեսզի կարողանա պահել 7 անչափահաս երեխաներին:
Հայտնվում են բարի մարդիկ, ընտանիքին շրջապատում սիրով և հոգատարությամբ, աջակցում ավտոտնակի վերանորոգման հարցում, գումար տրամադրում, որպեսզի ավտոտնակի մի հատվածում բանջարեղենի վաճառակետ բացի:
Միացյալ Նահանգների ՛՛Ծնողազուրկ հայ մանուկների աջակցության հիմնադրամը՛՛ ֆինանսավորում է նաև ավտոտնակում հացի արտադրամաս հիմնելու Վերգինեի գաղափարը: Տիկին վերգինեն գոհանում է նաև նրանից, որ եկամուտը, ինչպես ինքն է ասում՝ իրենց ձրի ուտելն է: Մեր այցելության պահին հիմնադրամի ներկայացուցիչները և հոգևոր հովիվը հացի արտադրամասի բացումն էին կազմակերպել:
Մանրամասները՝ Լոռի ՀԸ տեսանյութում