Բացել լրահոսը Փակել լրահոսը
kartofil
A A
Մարզեր

Լոռու մարզում կարտոֆիլի լավ բերք են ստացել, բայց ավելի քիչ, քան նախորդ տարի

Լոռու մարզում ամփովել են կարտոֆիլահավաքի նախնական ցուցանիշները, թեպետ դաշտերում դեռևս շարունակվում է բերքահավաքը։

Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը Ստեփանավանի տարածաշրջանում հետևել է բերքահավաքի ընթացքին, տեղեկացել ստացվող բերքի միջին ցուցանիշներին։

Ըստ վարչության պետի՝ Լոռու մարզում կարտոֆիլի միջին բերքատվությունը 1 հեկտարից շուրջ 25 տոննա է: Ոռոգվող դաշտերից մի փոքր ավելի շատ են բերք հավաքում, չոռոգվողներից՝ ավելի քիչ:

Այս ցուցանիշը նախորդ տարվա ցուցանիշին թեև զիջում է, սակայն, ընդհանուր առմամբ, արդյունքները գոհացուցիչ են:

Վարչության պետը ավելի բարձր բերք ունենալու համար առաջնային է համարում մկնանման կրծողների դեմ պայքարը, ինչը, սակայն, պետք է կրի համակարգված բնույթ։ Պաշտոնյան կարևորել է նաև ոռոգման ցանցերի արդիականացումը մարզի բոլոր տարածաշրջաններում, ինչի ուղղությամբ ամեն տարի տարաբնույթ ծրագրեր են իրականացվում թե՛ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, թե՛ պետական ու միջազգային կառույցների աջակցությամբ։

Մի քանի օրից բերքահավաքն ամբողջությամբ կավարտվի, և հնարավոր կլինի ամփոփել կարտոֆիլի բերքատվության վերջնական արդյունքները մարզում: Վարչության պետն ավելացրել է, որ  նախորդ տարվա համեմատությամբ մարզում մշակովի հողատարածքներն ավելացել են 500 հեկտարով․ կարտոֆիլի ցանքս է իրականացվել 3480 հեկտարի վրա։

«Անկյուն+3» ՀԸ