Բացել լրահոսը Փակել լրահոսը
eee49e5adb0f3fc45a6fefd960a7d305
A A
Պաշտոնական

Բախումից հետո ոստիկանի վարած Mazda-ն գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Սևան-Գոմաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Mazda 6 և VAZ 21110 մակնիշի ավտոմեքենաները։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ բախման հետևանքով Mazda-ն գլխիվայր շրջել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Սևանի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի փաստով Ա․ Մխեյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քնչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ Mazda 6-ի վարորդը ոստիկանության ծառայող է, ով աշխատում է ոստիկանության Հրազդանի բաժնում։  Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։