Բացել լրահոսը Փակել լրահոսը
9361e333-23d6-4786-a4d4-6c8c14ce385a_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

ԱՄՆ անհանգստացած է հայ գերիներին մահապատժի ենթարկելու հաղորդագրություններով

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը թվիթերյան գրառման մեջ գրել է. «Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է վերջին հաղորդագրություններով՝ ըստ որոնց՝ ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում անզեն հայ գերիներին: Կոչ ենք անում լիարժեք և անաչառ հետաքննություն իրականացնել: Ցանկացած վայրագության համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»: