Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ 11 սմ-ով ցածր է
Աջակցիր «Ա1+»-ինՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 26-հոկտեմբերի 2-ը. (2022թ․)
Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել` 1900.43մ (02.10.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11սմ-ով, և հավասար է 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակին։
Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ կազմել է 165.063մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.570մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ՝ 155.444մլն. մ³: