Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid in russia
A A
Հասարակություն

COVID-19-ի նոր ալիք Է սպասվում Ռուսաստանում ձմռան սկզբին

COVID-19-ի հիվանդացության նոր՝ յոթերորդ, ալիքը կարելի Է սպասել Ռուսաստանում աշնան վերջին-ձմռան սկզբին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է բժիշկ վարակաբան Նիկոլայ Մալիշեւը:

«Նախեւառաջ, այն վերջնականապես չի ավարտվի, սահուն կերպով տեղի կունենա, իսկ ձմռան սկզբին, ինչպես սովորաբար, մեզ մոտ նշվում Է շնչուղիների բոլոր ինֆեկցիաների հիվանդացության ավելացում: Կորոնավիրուսը նույնպես շնչուղիների ինֆեկցիա Է, այնպես որ, ես կարծում եմ, հաջորդ ալիքը լինելու Է աշնան վերջին-ձմռան սկզբին»,-հայտարարել Է Մալիշեւը:

Ինչպես հաղորդվում Է «ստոպկորոնավիրուս.ռֆ» պորտալում, վերջին օրվա ընթացքում Մոսկվայում հայտնաբերվել Է COVID-19-ի 1528 դեպք, հոսպիտալացվել Է 159 մարդ, ապաքինվել՝ 2275-ը, 24 մարդ մահացել Է: