Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid
A A
Հասարակություն

Կովիդի 417 նոր դեպք՝ Արցախում

2022թ. սեպտեմբերի 8-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 1514 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 417 դրական դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։

2022թ․ հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում ընդհանուր կատարվել է 17780 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3993 դրական դեպք։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն