A
A
44-օրյա պատերազմում նահատակված Հերոս Լևոն Գրիգորյանին նվիրված հուշաքար-ցայտաղբյուր բացվեց Շենգավիթում
Աջակցիր «Ա1+»-ինՇենգավիթ վարչական շրջանի Ն. Շենգավիթ 11 փողոցում տեղի է ունեցել հուշաքար-ցայտաղբյուրի բացման արարողություն՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված Հերոս Լևոն Մհերի Գրիգորյանի /2001թ./ հիշատակին։ Այս մասին հայտնում են Շենգավիթ վարչական շրջանից։
Հուշաքար-ցայտաղբյուրի օծման և բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Անդրանիկ Մինասյանը և աշխատակազմը, հերոսի հարազատները, ընկերները, բարեկամները, հերոսածին մայրեր ու հայրեր։