Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

44-օրյա պատերազմը խորացրեց ժողովրդագրական ճգնաժամը (տեսանյութ)

Հայաստանը հայտնվել է ժողովրդագրական մարտահրավերների առաջ։ 44 օրյա պատերազմի և քովիդի հետևանքով  մարդկային կորուստները  նպաստեցին ժողովրդագրական ճգնաժամի խորացմանը։

Այն, ինչ տեղի է ունենում հիմա, պարզապես հետեւանքն է  տարիների՝ ժողովրդագրական բացասական ցուցանիշների։ Տարեցտարի  Հայաստանում ծնունդների և ամուսնությունների թվաքանակի նվազումը, ինչպես նաև արտագաղթը հանգեցրել են ժողովրդագրական ճգնաժամի։

  Եթե 1990 թվականին Հայաստանում ծնունդների թիվը եղել է 79882, ապա 2021թ այն  նվազել է  50 տոկոսից ավելի։ Նախորդ տարի ծնվել է ընդամենը 36585 երեխա։

Քիչ երեխաներ ունենալու պատճառը միայն սոցիալ-տնտեսական չեն, թեեւ դրանք էլ  վճռորոշ դերակատարում ունեն ժողովրդագրական ցուցանիշների, օրինակ՝ ամուսնության թվերի վրա։

Ծնունդների թվի նվազման արդյունքում Հայաստանում վերջին 31 տարում երկու անգամ ավելացել  է 65-ից բարձր բնակչության թիվը։  Հայաստանը արդեն իսկ համարվում է  ծերացող երկիր։  Կանխատեսումներն էլ մտահոգիչ են։

Ինչ անել ժողովրդագրական աղետը կանխելու համար։