Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Հայաստանի պատանի բռնցքամարտիկները ապահովագրեցին առաջին մեդալը

Իտալիայում ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին մեդալն ապահովագրեց:

 

70 կգ քաշային Երանոս Օհանյանը քառորդ եզրափակիչ փուլում 3:2 հաշվով հաղթեց վրացի Շոթա Ջիկիային և նվազագույննիր համար ապահովեց բրոնզե մեդալ: Իսկ ահա 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը նույն փուլում միավորներով զիջեց գերմանացի Սոֆիան Բիզիտին և զրկվեց մրցանակային տեղից:

 

Անհաջող հանդես եկավ աղջիկների մրցաշարի մեր վերջին ներկայացուցիչը՝ 48 կգ քաշային Մահուր Մարիկյանը, որը պարտվեց ադրբեջանցի մրցակցին և ավարտեց ելույթները:

 

Այսօր իր առաջին մենամարտը կանցկացնի (46 կգ քաշային կարգ) Վաղարշակ Քեյանը: Իսկ ահա Արման Արզումանյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (50 կգ), Էրիկ Արստամյանը (52 կգ), Արթուր Ավետիքյանը (54 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (57 կգ), Ռաֆայել Ներսիսյանը (60 կգ), Մարատ Միքայելյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ) կանցկացնեն քառորդ եզրափակիչ փուլի մարտերը: Հաղթելու դեպքում նրանք նույնպես կապահովեն բրոնզե մեդալներ: