Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+urartu 30.09.
A A
Սպորտ

«Ուրարտուն» հաղթեց «Արարատին» և հավասարվեց առաջատարին. Պրեմիեր լիգա

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի երկրորդ խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Երևանի «Արարատին»: Հյուրերից աչքի ընկան Դմիտրո Խլյոբասը (90-րդ րոպե) և Լեոն Սաբուան (90+4):

Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակեց 19 միավոր և հավասարվեց մրցաշարի առաջատար «Արարատ-Արմենիային»: «Արարատը» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում և վաստակած 8 միավորով շարունակում է մնալ 8-րդ տեղում:

Տուրի մնացած հանդիպումները կկայանան վաղը և հոկտեմբերի 2-ին