Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+fide
A A
Սպորտ

ՖԻԴԵ-ի դասակարգում. Թոփ-100-ում Հայաստանի 3 ներկայացուցիչ կա, իսկ Արոնյանը 10-րդն է

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, այսօր հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը:

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը 2711 վարկանիշային միավորով գտնվում է 33-րդ հորիզոնականում: Հայկ Մ. Մարտիրոսյանը 64-րդն է (2675), իսկ Շանթ Սարգսյանը` 86-րդը (2661): ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը (2755) նահանջել է չորս հորիզոնականով և այժմ եզրափակում է առաջին տասնյակը:

Աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը` 2856 միավոր : Նրան հաջորդում են չինացի Դին Լիժենը (2811) և ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին (2793), որոնք եկող տարի պետք է խաղարկեն աշխարհի թագը, քանի որ նորվեգացի գրոսմայստերը հրաժարվել է հանդիպել Յան Նեպոմնյաշչու հետ: