Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+ararat-armenia 30.09.
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» գլխավորեց Պրեմիեր լիգայի աղյուսակը

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի առաջին խաղից հետո փոխվեց առաջնության առաջատարը:

Երևանի «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթելով ԲԿՄԱ-ին, վաստակեց 19 միավոր և առաջին անգամ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդող «Ալաշկերտը» ունի 18, իսկ «Ուրարտուն»` 16 միավոր: ԲԿՄԱ-ն, որը նախորդ տուրում տարել էր իր առաջին հաղթանակը, այժմ 6 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: