A
A
Ուկրաինայի հայ գործարարները մասնակցել են քննարկման
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Ուկրաինայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Ուժգորոդում կայացավ հայ-ուկրաինական գործարար միջոցառում, որին ներկա էին ազգությամբ հայ գործարարներ ամբողջ Ուկրաինայից: Հեռավար եղանակով Հայաստանից քննարկմանը մասնակցեցին «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (Enterprise Armenia) գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանն ու հիմնադրամի աշխատակիցները։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։
Ողջույնի խոսքով հանդես եկան դեսպան Վ. Կարապետյանն ու Լ. Օհանեսյանը, ներկայացվեցին ներդրումային հնարավորությունները Հայաստանում։ Մասնակիցները քննարկման ընթացքում ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումը անցկացնել Հայաստանում: