Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks (1)
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտիկների բացահայտ առավելությամբ. Եվրոպայի առաջնություն

Հայաստանի բռնցքամարտիկները շարունակում են հաջող մրցելույթները Իտալիայում ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում:

Այսօր իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին մեր բոլոր 8 մասնակիցները: 48 կգ քաշային Արման Արզումանյանը պայքարից դուրս թողեց գերմանացի Էդուարդ Նոսկովին: 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը արդեն առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց սերբ Սերգեջամ Գաշիին:

52 կգ քաշային Էրիկ Արստամյանը վստահ հաղթեց թուրք Իբրահիմ Բաքիրին, 54 կգ քաշային Արթուր Ավետիքյանը` մոլդովացի Նիկիտա Գուրանդային:

63 կգ քաշային Մարատ Միքայելյանի հարվածներից չդիմացավ իսրայելցի Իդան Մոշեն: 57 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանի հետ մարտում տեղի տվեց հույն Գեորգիոս Պլեասը: 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը առավելության հասավ վրաստանցի Գեորգի Լետոդիանիի նկատմամբ: 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը վստահ հաղթեց լիտվացի Դավիդաս Վասիլյաուսկասին:

Նշենք, որ երեկ հաղթանակ էին տոնել նաև 70 կգ քաշային Երանոս Օհանյանն ու 80 կգ քաշային: Այդպիսով, մեր 10 բռնցքամարտիկները շարունակում են ելույթները:

Վաղը կրկին ռինգ կբարձրանան Երանոս Օհանյանն ու Դավիթ Սիմոնյանը: Աղջիկներից 48 կգ քաշային Մահուր Մարիկյանը կհանդիպի ադրբեջանցի մրցակցի հետ: