Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում վագոն-տնակ է այրվել

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 29-ին, ժամը 14։50-ին ահազանգ է ստացել, որ Ծաղկունք գյուղի Տերյան թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է չբնակեցված վագոն տնակ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:26-ին, մարվել՝ 15:46-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 25 քմ)՝ գույքով: