Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+borba 29.09.
A A
Սպորտ

Փոփոխվել է Փարիզ-2024-ի ըմբշամարտի ուղեգրերի բաշխումը

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Փարիզի 2024թ օլիմպիական խաղերի վարկանիշների բաշխման գործընթացը: Այդ մասին տեղեկացնում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն:

Նախաօլիմպիական աշխարհի առաջնությունում նախկին 6 ուղեգրի փոխարեն կխաղարկվի 5-ը: Ուղեգրեր կնվաճեն 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված ըմբիշներից մեկը: Նրանք ևս մեկ գոտեմարտ կանցկացնեն և հաղթողը կնվաճի 5-րդ ուղեգիրը:

Մայրցամաքային վարկանիշային մրցաշարերում փոփոխություններ չկան: Ուղեգիր են նվաճում եզրափակչի մասնակիցները:

Մայրցամաքային օլիմպիական վարկանիշային մրցաշարին կարող են մասնակցել թվով այնքան ըմբիշներ, որքան մասնակցել են 2024 թվականի տվյալ մայրցամաքի առաջնությանը (մեր դեպքում՝ Եվրոպայի առաջնությանը):

Համաշխարհային վարկանիշային առաջնությունում ևս փոփոխություն կա: Եթե նախկինում այստեղ ուղեգրեր էին նվաճում միայն եզրափակչի մասնակիցները, ապա արդեն բրոնզե մեդալակիրը ևս հնարավորություն կունենա ուղևորվել Փարիզ: Այստեղ երկու բրոնզե մեդալակիրները կպայքարեն և լավագույն երրորդ տեղը գրավածը կնվաճի քաշի 3-րդ ուղեգիրը: