Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մարդահամարի ընթացքում անձը կարող է չպատասխանել հարցերին, որոնք վերաբերում են ազգությանը, լեզուներին (տեսանյութ)

Հոկտեմբերի 13ից 22ը Հայաստանում կանցկացվի անկախությունից հետո երրորդ մարդահամարը այս մասին նշեց վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

Ըստ նրա՝ այս մարդահամարը տարբերվելու  է մյուս երկու մարդահամարներից «Նախկինում հաշվարկողերը յուրաքանչյուր տուն մտնում էին ու թղթային տարբերակով լրացնում էին տեղեկատվությունը։ Այս մարդահամարը պետք է իրականացվի համակցված ձևով, որի ժամանակ ռեգիստրի վարչական աղբյուրներից ստացված տվյալները համակցվելու են ընտրանքային կամ ամբողջացված հետազոտական տվյալների հետ։ Հայաստանի պարագայում բնակչության ռեգիստրի տվյալները պետք է համակցենք 25 տոկոս ընտրանքով ձևավորված և հարցազրույցների միջոցով հավաքագրված տվյալների հետ»։

Մարդահամարի բաժնի պետը ավելացրեց․  «Եթե անձը մեկ տարուց ավելի բացակայի երկրից, ապա նա չի ներառվի մշտական բնակչության կազմում»։

Կարինե Կույումջյանը նշեց, որ հարցերը տրվելու և գրանցվելու են պլանշետների միջոցով «Նոր հարցադրումներ ունենք, որոնք վերաբերվում են անձի առողջական վիճակին՝ լսել, տեսնել, հաղորդակցվել, այսինքն անձի ընդհանուր իրավիճակի մասին։ Ինչպես նաև հարցեր կլինեն բնակարանային պայմանների վերաբերյալ, օրինակ՝  որ տարվա շինություն է և այլն»։

Կարինե Կույումջյանը ավելացրեց նաև, որ անձը հարցերին կարող է հրաժարվել պատասխանել, եթե դրանք վերաբերում է ազգությանը և լեզուներին։

Մանրամասները՝ տեսանյութում