Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բախշիյան
A A
Քաղաքականություն

Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց

Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց դատավոր Լուսինե Սեփխանյանի դատավճռով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել է 2022 թ․ փետրվարի 7-ին։

Բախշիյանը մեղադրվում էր անձին ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Ըստ մեղադրանքի՝ դատավոր Բախշիյանը ապօրինի կալանավորել էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալին՝ Նվեր Մկրտչյանին։ Վերջինս էլ հենց Փարամազյանի դեմ ցուցմունք է տվել:

Բախշիյանը չի ընդունել մեղադրանքը, հայտարարել է՝ իր նկատմամբ կատարվող գործընթացները բացառապես ուղիղ միջամտություն են իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը։

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է  «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ։