Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_308841537_615014510081015_5370841614653717095_n (1)
A A
Պաշտոնական

Փարիզի փաստաբանների միության խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից ՀՀ նկատմամբ իրականացվող ագրեսիան

Փարիզի փաստաբանների միության խորհուրդը դատապարտում է ադրբեջանական բանակի կողմից հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիան։

Խորհուրդը հիշեցնում է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին և միջազգային հանրության հովանու ներքո կոչ է անում անհապաղ դադարեցնել բռնությունը:

Փարիզի փաստաբանների միությունը վերահաստատում է իր համերաշխությունը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի գործընկերների հետ՝ ընդգծելով, որ միմյանց միջև պահպանվում են պատմական հարաբերություններ, որոնք մշտապես վերահաստատվում են համագործակցության պայմանագրերով: